Սեպտեմբեր 27, 2018
«Աղստև գետի աղտոտման
իրական պատճառները և դրանց լուծման հնարավոր տարբերակները»
Հանրային քննարկման ամփոփում
Նպատակը քննարկել և հասկանալ Աղստև գետի
աղտոտման իրական պատճառները և գտնել հստակ լուծումներ:
Հանրային քննարկում |
Աղստև գետը' 09.10.2018թ.-ին |
- Գետի երկայնքով կառուցված կրպակներն են, որոնք ստեղծել են նպաստավոր պայմաններ գետը ծաղկանոցից աղբանոց դարձնելու: Այնքան խիտ են կրպակները, որ անհնար է դարձել կազմակերպել այդ հատվածի աղբահանությունը:
- Աղբահանությունը պատշաճ ձևով չի իրականացվում: Սա փաստում են նաև գետին հարակից ձեռնարկությունների շահագործողների շրջանում Իջևան ինֆոտան կողմից 2018թ.-ի մարտին իրականացված հարցման արդյունքները: (Տես հավելված 1-ում)
- Անհամաձայնություն կա նաև աղբատար մեքենայի մոտենալու ժամի հետ կապված: Ծառայություն մատուցողը կարծես թե ժամը չի որոշել շահառուների հետ: Հետևաբար ծառայություն մատուցողը պնդում է, որ մեքենան մոտենում է, իսկ շառահուների մի մասը պնդում է, որ չի մոտենում նշված ժամին, իսկ մյուս մասն ասում, որ այդ ժամն իրենց հարմար չէ: