пятница, 20 июля 2018 г.

«Տավուշի երիտասարդները» մեդիա արշավ

            «Տավուշի երիտասարդները»                                  մեդիա արշավ

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ, Իջևան Ինֆոտունը սկսում է «Տավուշի երիտասարդները» խորագիրը կրող հոդվածների շարք: Մենք կընտրենք 5 ակտիվ երիտասարդների Տավուշից, կանցկացնենք հարցազրույց և տվյալ երիտասարդի մասին կստեղծենք պատմություն և այն կտարածենք տարբեր մեդիա հարթակներով: Այս նախաձեռնությունով մենք ցանկանում ենք կրկին անգամ խոսել կամավորության, համայնքի կյանքին երիտասարդների մասնակցության կարևորության մասին:
Դու կարող ես առաջադրել ինքդ քեզ կամ մեկ այլ երիտասարդի ում ճանաչում ես և կարծում ես, որ հենց այս երիտասարդի մասին պիտի իմանան բոլորն ու նա կարող է լավ օրինակ ու ոգեշնչման աղբյուր հանդիսանալ մյուսների համար:
Ընտրված երիտասարդների պամությունները կներկայացվեն նաև Երիտասարդների միջազգային օրվան նվիրված «Երիտասարդական հնարավորություններ» խորագիրը կրող կոնֆենասի ժամանակ:
Ինքդ քեզ առաջադրելու համար անցիր հետևյալ հղումով, Մեկ այլ երիտասարդի առաջադրելու համար հետևյալ հղումով:

4 комментария: