
Իջևան Ինֆոտան կամավոր, «Մեդիագրագիտության
և քննադատական մտածողության» երրորդ կուրսի մասնակից, Սուսաննա Բալասանյանը սկսել է
Հովք համայնքի դպրոցում «Մեդիագրագիտության
և
համակարգչային հմտությունների» դասընթացներ անցկացնել:
Դասընթացները շարունակվելու են
մինչև սեպտեմբեր և արդեն երեք շաբաթ է ընթացքի մեջ են:

Դասընթացի մասնակիցների թիվը
վեցն է, դասընթացին մասնակցում է նաև Հովքի համայնքապետարանի աշխատակցուհի Գայանե Պատառյանը:
Գայանեն ասում է, որ նախագիծը բավականին օգտակար է գյուղի երեխաների և մեծահասակների
համար, այն կկատարելագործի մասնակիցներին և կդարձնի մեդիագրագետ:
Դասընթացը մասնակիցներին կօգնի
զարգացնել քննադատական, վերլուծական և համակարգչից օգտվելու կարողությունները:
Ծրագրի ընթացքում դասընթացի մասնակիցները
կայցելեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ/Իջևան Ինֆոտուն,
որպեսզի ծանոթանան կազմակերպության աշխատանքին և հնարավորություններին: