|
PR և մարետինգի հիմունքներ |
Միջսահմանային տնտեսական զարգացում ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 14 փոքր ու միջին ձեռնարկատերեր մասնակցեցին «PR և մարքեթինգ» թեմայով երկօրյա դասընթացի։
-«Շատ օգտակար դասընթաց
էր, ինձ համար նոր ու հետաքրքիր
բացահայտումն այն էր, որ պատճառներից մեկը որ մեր գնորդը մեզ չի հասկանում դա մեր ոչ այնքան հասկանալի ներկայանալու հետևանքն է: Մեզ երբեմն թվում է, որ մեզ ճանաչում են, մեզ հասկանում են, սակայն շատ հաճախ պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չէ: Մենք իսկապես պետք է հստակ և հասկանալի կարողանանք բացատրել թե ինչու՞ պետք է գնեն մեր ծառայությունը,- նշում է դասընթացի մասնակից Աշխեն Պետրոսյանը, ով արդեն մեկ տարի է ինչ «Իջևանի երիտասարդական բանկի» աջակցությամբ մի խումբ երիտասարդների հետ միասին սկսել է մատուցել ֆուրշետ ծառայություններ: