Քննարկում
ՏԻՄ հարցերի վերաբերյալ
[English Text Bellow]
Դեկտեմբերի
18-ին Իջևան Ինֆոտանը Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանավարտները կազմակերպել
էին հանդիպում Իջևան խոշորացված համայնքի բնակիչների և տարբեր կառույցների ներկայացուցիչների
միջև։
Հանդիպման
ընթացքում քննարկվեց «ՏԻՄ օրենքը», օրենքում առկա խնդրահարույց հարցերն ու բացերը։

Հանդիպման
հիմնական թեմաներն էին՝ Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությունը, ՏԻՄ-ի
գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունն և հաշվետվողականությունը, ինչպես
նաեւ լիազորությունների ապակենտրոնացումը։
Առանձնահատուկ
ուշադրություն դարձվեց Իջևան համայնքում գործող տանսպորտային խնդիրներին, շուրջօրյա
ջրամատակարարմանը:
Ծրագիրն
իրականացվում է Տեղական ժողովրդավարության դպրոց կրթական հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ
աջակցությամբ իրականացվող «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում։ Սույն հանդիպումն իրականացվեց «Գյուղի ուժը» ՀԿ-ի կողմից։