«Զարգացնենք Իջևանը միասին» (3)
[English Text Bellow]
Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցան հանդիպումներ SIDA ծրագրի 2 ծրագրային խմբերի հետ։
Օրվա առաջին հանդիպումն ուղղված էր բռնության և խտրական վերաբերմունքի հարցերով զբաղվող ՏԻՄ-ին կից խորհրդակցական մարմնի ձևավորմանը։ Հանդիպման մասնակիցները ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և քննարկեցին կատարվելիք քայլերի բնույթն ու առաջնահերթությունները։
Երկրորդ հանդիպումն ուղղված էր Իջևան համայնքում Խորհրդային Միության ժամանակաշրջանից մեզ հասած հուշարձանների վերաբերյալ պատմությունների վերհանմանն ու հանրայնացմանը։
Հանդիպման
ընթացքում քննարկվեց նմանատիպ ծրագրեր իրականացնող անհատների կամ կազմակերպությունների
հետ համագործակցության հնարավոր տարբերակները, դուպլիկացիաները բացառելու, ինչպես նաև
ռեսուրսներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Քննարկվեցին տարբերակներ, թե ինչպես
է հնարավոր վերջնաարդյունքը բնակիչներին հնարավորինս ավելի հասանելի դարձնել ։
"Let's Develop Ijevan Together"
On the 27th of December, meetings took place with 2 SIDA project groups.
The first meeting of the day was aimed to form an advisory body within the local government. It aims to prevent violence in the community. The Participants asked questions and discussed the nature and priorities of the steps to be taken.
The
Second meeting was aimed to reveal and publicize stories about monuments in the
Ijevan community from the times of the Soviet Union. During the meeting, the
possible options of cooperation with individuals or organizations implementing
similar programs were discussed, in order to exclude duplication, as well as to
make the resources more efficient. Options were discussed on how to make the
final result more accessible to the residents.
Комментариев нет:
Отправить комментарий