“Real information is Real business”
[English Text Bellow]
Հունիսի 24-ին Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ CIPE
Europe & Eurasia-ի ֆինանսավորմամբ իրականացվող
"Empowering the private sector to combat disinformation" ծրագրի մեդիագրագիտության հմտությունների զարգացման Ֆոյկայի մեթոդաբանությամբ 1-օրյա դասընթացը՝ նախատեսված Իջևան համայնքի ՓՄՁ ներկայացուցիչների համար։
Ծրագիրը կրում է “Real
information is Real business” անվանումը և նպատակ ունի զարգացնելու Իջևան խոշորացված համայնքում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների մեդիագրագիտության հմտությունները։
Դասընթացի ընթացքում մասնակիցները Սամվել Մարտիրոսյանի հետ ուսումնասիրեցին, թե ինչ է մեդիագրագիտությունը։ Սովորեցին, թե ինչպես ապահովել իրենց բիզնեսների կայքերի կամ էջերի անվտանգությունը։