вторник, 10 мая 2022 г.

Մեդիագրագիտության դասընթաց "Empowering the private sector to combat disinformation" ծրագրի շրջանակներում

 Մեդիագրագիտության հմտությունների զարգացման Ֆոյկայի մեթոդաբանությամբ 3-օրյա դասընթաց


[English Text Bellow]

Մայիսի 7-9 Իջևան Ինֆոտանը տեղի ունեցավ CIPE Europe & Eurasia-ի ֆինանսավորմամբ իրականացվող "Empowering the private sector to combat disinformation" ծրագրի մեդիագրագիտության հմտությունների զարգացման Ֆոյկայի մեթոդաբանությամբ 3-օրյա դասընթացը՝ նախատեսված Իջևան համայնքի ՓՄՁ ներկայացուցիչների համար։ Ծրագիրը կրում է “Real information is Real business” անվանումը և նպատակ ունի զարգացնելու Իջևան խոշորացված համայնքում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների մեդիագրագիտության հմտությունները։


Առաջին երկու օրվա ընթացքում դասընթացավար մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանի հետ մասնակիցները ուսումնասիրեցին, թե ինչ է մեդիագրագիտությունը։ Ծանոթացան տեղեկությունների ստուգման տարբեր առցանց գործիքների, ինչպես նաև փորձեցինք կիրառել դրանք։

Երրորդ օրը դասընթացավար՝ ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նոնա (Նվարդ) Մելքոնյանի հետ ուսումնասիրեցին մեդիա մարկետինգ և PR թեմաները։

Դասընթացի վերջում մասնակիցները ակտիվորեն ուղղեցին իրենց հարցերը դասընթացավարներին։ Մասնակիցները գոհունակությամբ նշեցին ստացած գիտելիքների և հմտությունների կարևորությունը և համոզմունք հայտնեցինք, որ համացանցի հետ կապված այսպիսի գիտելիքները հնարավորություն կտան նրանց ավելի ճիշտ կողմնորոշվել տեղեկատվական հոսանքների մեջ՝ փորձելով զանազանել ճշմարիտ և կեղծ լուրերը, ինչպես նաև դրանց ազդեցությունը իրենց ձեռնարկատիրական գործունեության վրա։

"Empowering the private sector to combat disinformation" ծրագիրն իրականացվում է CIPE Europe & Eurasia-ի ֆինանսավորմամբ։


On May 7-9, a 3-day Foica-methodology-based training course on media literacy skills development took place in Ijevan Infotun for the “Empowering the Private Sector to Combat Disinformation” project funded by CIPE Europe & Eurasia for SMEs in Ijevan. The project is called "Real information is Real business" and aims to develop the media literacy skills of SMEs operating in various fields in the enlarged community of Ijevan.

During the first two days, the participants studied media literacy with media consultant Arthur Papyan. They learned about different online information verification tools and practiced most of them themselves.

On the third day, Nona (Nvard) Melkonyan, Associate Professor of YSU Chair of Social Work and Social Technologies, taught the topics of media marketing and PR topics.

At the end of the training, the participants actively asked their questions to the trainers. Participants noted with satisfaction the usefulness of the knowledge and skills acquired, and expressed confidence that such Internet-related knowledge would enable them to navigate more accurately in the information stream, trying to distinguish between true and false news as well as their impact on their business.

The "Empowering the private sector to combat disinformation" project is funded by CIPE Europe & Eurasia.











 


Комментариев нет:

Отправить комментарий