понедельник, 23 мая 2022 г.

Անգլերենի ԱՆՎՃԱՐ դասընթացներ Իջևան Ինֆոտանը

 Իջևան Ինֆոտանը մեկնարկում են անգլերենի ԱՆՎՃԱՐ դասընթացներ։


Շտապեք գրանցվել։
Սիրելի ինֆոտնեցիներ և ոչ միայն,
Մեր կամավորների շնորհիվ հունիս ամսից կստեղծվի Անգլերենի ակումբ։
Ակումբի ստեղծման նպատակն է Իջևան խոշորացված համայնքի տարբեր տարիքային խմբերի անձանց օգնել սովորել կիրառական ու մատչելի խոսակցական անգլերեն։
Դասընթացները կվարեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ Ջուլիետա Սարիբեկյանը և Վիկա Մելիքբեկյանը, ովքեր մեր կամավորներն են։
Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս։
Տարիքային սահմանափակում չկա։
Գրանցման վերջնաժամկետը՝ 06․06․22թ․
Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել առցանց հարցաթերթը․
Շտապե՛ք գրանցվել, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են։
Սիրով՝
«Իջևան Ինֆոտուն» ՀԿ

Комментариев нет:

Отправить комментарий