вторник, 28 декабря 2021 г.

«Զարգացնենք Իջևանը միասին»

«Զարգացնենք Իջևանը միասին» (3)


[English Text Bellow]

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցան հանդիպումներ SIDA ծրագրի 2 ծրագրային  խմբերի հետ։

Օրվա առաջին հանդիպումն ուղղված էր բռնության և խտրական վերաբերմունքի հարցերով զբաղվող ՏԻՄ-ին կից խորհրդակցական մարմնի ձևավորմանը։ Հանդիպման մասնակիցները ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և քննարկեցին կատարվելիք քայլերի բնույթն ու առաջնահերթությունները։

Երկրորդ հանդիպումն ուղղված էր Իջևան համայնքում Խորհրդային Միության ժամանակաշրջանից մեզ հասած հուշարձանների վերաբերյալ պատմությունների վերհանմանն ու հանրայնացմանը։ 

суббота, 18 декабря 2021 г.

Քննարկում ՏԻՄ հարցերի վերաբերյալ

Քննարկում ՏԻՄ հարցերի վերաբերյալ


[English Text Bellow]

Դեկտեմբերի 18-ին Իջևան Ինֆոտանը Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանավարտները կազմակերպել էին հանդիպում Իջևան խոշորացված համայնքի բնակիչների և տարբեր կառույցների ներկայացուցիչների միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվեց «ՏԻՄ օրենքը», օրենքում առկա խնդրահարույց հարցերն ու բացերը։

Հանդիպման հիմնական թեմաներն էին՝ Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությունը, ՏԻՄ-ի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունն և հաշվետվողականությունը, ինչպես նաեւ լիազորությունների ապակենտրոնացումը։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Իջևան համայնքում գործող տանսպորտային խնդիրներին, շուրջօրյա ջրամատակարարմանը:

Ծրագիրն իրականացվում է Տեղական ժողովրդավարության դպրոց կրթական հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում։ Սույն հանդիպումն իրականացվեց  «Գյուղի ուժը» ՀԿ-ի կողմից։

пятница, 17 декабря 2021 г.

«Զարգացնենք Իջևանը միասին»

«Զարգացնենք Իջևանը միասին» (2)



[English Text Bellow]

Դեկտեմբերի 16-ին SIDA (The Swedish International Development Cooperation Agency) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ 2-րդ՝ ՏԻՄ համակարգում շահերի բախման հնարավոր դրսևորումների վերաբերյալ ուսումնասիրությանը  և վարքագծային փոփոխությանն ուղղված ուղեցույցի մշակման ծրագրային խմբի հանդիպումը։ Թիմի անդամները մանրամասնորեն ծանոթացան ծրագրին։

четверг, 9 декабря 2021 г.

«Զարգացնենք Իջևանը միասին»

«Զարգացնենք Իջևանը միասին» (1)


[English Text Bellow]

Դեկտեմբերի 7-ին և 8-ին  տեղի ունեցան հանդիպում-քննարկումներ SIDA (The Swedish International Development Cooperation Agency) ծրագրի 4 ենթածրագրերից մեկի շրջանակներում։

Քննարկման ընթացքում ծրագրային թիմը մանրամասնորեն ծանոթացավ ծրագրին, ինչպես նաև քննարկվեցին առաջիկայում կատարվելիք քայլերը։