среда, 7 апреля 2021 г.

Հետազոտություն

Հետազոտություն

Սահմանամերձ համայնքներում կանանց անվտանգության, ապահով միջավայրի, առողջության, աշխատանքի և
կրթության իրավունքների  իրացման խնդիրները

     Սույն հետազոտությունն իրականացվել է  «Մարդամեջ սոցիալ-նորարարական հավաք 2020» ծրագրի կողմից ֆինանսավորվող «Տար ինձ Տավուշ» ծրագրի շրջանակներում։ Հետազոտության գործիք հանդիսացել է նախապես մշակված հարցաթերթիկը։ Հարցումներն իրականացվել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Պառավաքար, Բերքաբեր, Ոսկեպար համայնքների 18-ից բարձր տարիքային խմբի կանանց շրջանում՝ պարզելու նրանց ունեցած դժվարություններն  իրենց իրավունքների՝ մասնավորապես ապահով միջավայրի, առողջության, աշխատանքի և կրթության իրավունքների իրացման հետ կապված։ Հետազոտության իրականացման ողջ ընթացքում ներգրավված են եղել «Տար ինձ Տավուշ» ծրագրային թիմի մասնակիցները: Ծրագրի թիմին աջակցել է Իջևան ԻնֆոՏան թիմը։

     Հարցման արդյունքները ներկայացվում են  ընդհանրացված տեսքով:

     Հարցվողների թիվը՝ 62:

      Գծապատկեր 1-ում ներկայացված է համապատասխանաբար յուրաքանչյուր  համայնքում արված հարցումների թիվը։ Հարցվածների մեջ տոկոսային հարաբերությամբ մեծ տեղ են զբաղեցնում 32-47 տարեկանները և 57-ից բարձր տարիքի կանայք, որոնցից 784%-ն՝ ամուսնացած, 22,6%-ը՝ չամուսնացած։



    Ըստ գծապատկեր 2-ի տվյալների հասկանում ենք, որ հարցվածների շրջանում կրթական մակարդակը բավականին բարձր է։