Աշխատանքի հայտարարություն․ Հաղորդակցության գծով օգնական
Իջևան Ինֆոտուն ՀԿ-ն (այսուհետ ԻնֆոՏուն) փնտրում է Հաղորդակցության գծով օգնական։
- Վարել Իջևան ԻնֆոՏուն ՀԿ-ի Facebook-յան էջը, խումբը և բլոգը ապահովելով դրանցում տեղադրված նյութերի լայն տարածումը
- Հնարավորինս մասնակցել ԻնֆոՏան կողմից կազմակերպվող միջոցառումներին, ինչը հնարավորություն կտա ինչպես առավել արագ ինտեգրվել թիմում, այնպես էլ առավել լավ հասկանալ կազմակերպության գործունեությունը
- ԻնֆոՏան գործունեության մասին պատրաստել հակիրճ տեքստեր և վիդեոներ ու դրանք հրապարակել կազմակերպության համապատասխան հարթակներում
- ԻնֆոՏան թիմի հետ համատեղ ստեղծել կազմակերպության հաղորդակցության ռազմավարություն, ինչը կնպաստի կազմակերպության գործունեության ազդեցության մեծացմանն ու առավել հանրայնացմանը։
- Բարձրագույն կրթություն հումանիտար կամ հարակից ոլորտում
- Աշխատանքային փորձ՝ հաղորդակցության, ներքին և արտաքին հարաբերությունների ոլորտում
- Հայերենի գերազանց իմացություն, գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ (անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)
- Համակարգչային գիտելիքներ, կայքերի և սոցիալական հարթակների վարման փորձ
- Ակտիվ և վերլուծական մտածողություն, բազմաթիվ առաջնահերթությունների կառավարման կարողություն, կազմակերպվածություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և կարգապահություն
- Անընդհատ սովորելու ու նոր գործիքներ բացահայտելու պատրաստակամություն
Անհրաժեշտ փաստաթղթերը և դիմելու կարգը.