Մեդիան ներսից
| Սիվիլիթաս/Սիվիլնեթ հիմնադրամ |
| ԵՀՀ Հայաստան |
| Հայաստանի հանրային ռադիո |
Երիտասարդներն առաջինն այցելեցին Հայաստանի հանրային ռադիո: Նրանք ծանոթացան ավելի քան իննսուն տարվա պատմություն ունեցող հայկական ռադիոյին, ականատես եղան, թե ինչպես են թվայնացվում հին ձայնապնակները, ավելին` հասցրեցին լսել ռադիոպիեսից մի հատված, տեսան արդեն թանգարանային նմուշ դարձած հնագույն ռադիոսարքավորումները: Երիտասարդներն ականատես եղան, թե ինչպես են ձայնագրվում ռադիոհաղորդումները: Նրանք անգամ հարցազրույց տվեցին իրենց մարզի վերաբերյալ: