Մի փոքր ավելին «Մաքուր անկյուններ» ծրագրի մասին
Նկատե՞լ եք Իջևան Ինֆոտան facebook-յան էջում նախկինում տեղադրված գրառումները Իջևանի արդեն մաքուր անկյունների նկարներով:
Եկեք ավելի մանրամասն
պատմեմ ծրագրի մասին:
«Մաքուր անկյուններ» ծրագիրը Իջևանի համայնքապետարանի կողմից հայտարարված
դրամաշնորհային ծրագրի արդյունքում ֆինանսավորված 2 ծրագրերից մեկն է: Ծրագրի գլխավոր
նպատակն է հեռացնել Իջևան համայնքի Անկախության
փողոցի շենքերի՝ Տավուշի մարզպետարանից (ներառյալ Թատերական փողոցը) մինչև Վասիլյան
փողոցի սկզբանամաս՝ փողոցի կողմից տեսանելի հատվածներին և գունաերաժշտական շատրվանների հրապարակի հարակից պատերին տարբեր ընտրություններից
հետո երկար ժամանակ մնացած քարոզչական պաստառները: Գաղափարի հեղինակը Իջևան Ինֆոտան
կամավոր՝ Կոյուն Փարսադանյանն է:
Եկեք մի փոքրիկ հարցազրույց
վերցնենք նրանից.
-Բարև ձեզ: Ես Ադամյան
Մարիամն եմ: Զբաղվում եմ լրագրությամբ և այսօր
ձեզնից հարցազրույց եմ վերցնելու: Կխնդրեմ, որ դուք նույնպես ներկայանաք:
- Բարև ձեզ: Ես Կորյուն Փարսադանյանն եմ: Ապրում եմ Իջևանում:
Սովորել եմ ԵՊՀ Իմ- ում՝ կիրառական արվեստ, սակայն հաճախ մասնակցում և իրականացնում
եմ նմանատիպ ծրագրեր, ինչպիսինն է «Մաքուր անկյուններ» ծրագիրը:
-Ինչպե՞ս առաջացավ ծրագրի
գաղափարը:
-Իրականում պատահաբար
տեղեկացա, որ Իջևանի համայնքապետարանը դրամաշնորհ է հայտարարել (2 գաղափար 100 000
դրամ ֆինանսավորում կարող էր ստանալ) և իմ անցյալ տարիների փորձը ինձ հուշեց, որ կարելի
է նոր ծրագիր իրականացնել:
-Կպատմե՞ք այդ փորձի մասին:
-«Ջինիշյան հիմնադրամի» ֆինանսավորմամբ
իրականացրեցի նմանատիպ ծրագիր, որպեսզի պատերից հեռացվեն նախընտրական պաստառները: Իմ
մտքով հղացավ նույն գաղափարը և ինքս իմ մեջ ասացի, որ այս նույն ծրագիրը պետք է ոտքի
կանգնեցնել:
Նաև նշեմ, որ ծրագիրը որոշեցի անվանակոչել «Մաքուր անկյուն», որովհետև մեզնից յուրաքանչյուրը իր մեջ ունի
մի անկյուն, որը պետք է միշտ մաքուր լինի, և ինչու ոչ մեր այս փոքրիկ քաղաքի անկյուններն
էլ մաքուր լինեն, և այս անգամ աշխատանքը ավելի մեծ մասշտաբով է կատարվելու:
-Իսկ ավելի մանրամասն կպատմե՞ք, թե ինչպես կարողացաք իրականացնել
ծրագիրը:
-Դրամաշնորհային ծրագրի
մասին Իջևանի համայնքապետարանի կայքում հայտարարության տեղադումից մոտ մեկ շաբաթ անց ես ներկայացրեցի
իմ գաղափարը: Այնուհետև որոշ ժամանակ անց ես զանգ ստացա, և ինձ տեղեկացրին, որ ես հաղթել
եմ: Մի շարք պայմանագրերի ստորագրումից հետո
ես սկսեցի աշխատանքը, որի մեծ մասը արդեն իրականացվել է (նյութի հրապարակման պահին):