Առևտրականների հնարավոր վերադարձը կամ Իջևանի գյուղատնտեսական շուկան
Այս տեղեկատվությունը ուսումնասիրելու համար Իջևան Ինֆոտան մեդիագրագիտության դասընթացի մասնակիցներից կազմված խմբով ս/թ մայիսի 7-ին այցելեցինք նշված հասցեում գտնվող «նոր շուկան»: Մենք տեղում ծանոթացանք առկա պայմաններին, կատարված և կատարվելիք աշխատանքներին։
Այցի նպատակներից մեկն էլ այն էր, որ ցանկանում էինք հասկանալ թե, ի՞նչ ռիսկեր կան, որ առևտրով զբաղվողները որոշ ժամանակ անց չեն վերադառնա և կրկին չեն սկսի բացօթյա առևտրով զբաղվել քաղաքի տարբեր հատվածներում: