четверг, 12 апреля 2018 г.

Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն


Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն  


Ուսումնասիրությունը նախաձեռնել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում:
Վարչատարածքային բաժանման այլընտրանքային քարտեզ Իջևանի տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ համայնքների խոշորացման թեմայով կազմակերպված Town Hall մեթոդով քննարկում։
Հանրային քննարկմանը հրավիրվել են Իջևանի տարածաշրջանի 19 համայնքների աշխատակազմերի, համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների, բնակիչների ակտիվ խմբերի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցել են 18 համայնքից 117 ներկայացուցիչ։

среда, 4 апреля 2018 г.

Մարդամեջ 2018 սոցիալական նորարարության հավաք. մասնակցության հրավեր





Մարդամեջ 2018 սոցիալական նորարարության հավաք. մասնակցության հրավեր

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հրավիրում է 16-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Մարդամեջ 2018» սոցիալական նորարարության (ՍՆ) հավաքին։
Մենք փնտրում ենք նորարար և ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող գործընթացներին և բարեփոխումներին:
Մասնակցության կարգը
«Մարդամեջ» ՍՆ հավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը և ուղարկել ինքնակենսագրական (CV) Տաթևիկ Փափազյանին՝ tpapazyan@epfound.am էլ. հասցեով՝ վերնագրելով նամակը «Մարդամեջ սոցիալական նորարարության հավաք․Անուն Ազգանուն»։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ապրիլի 14-ը։
Մասնակցությունը Մարդամեջին  անվճար է, մասնակիցների կեցության սննդի, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Միջոցառմանը ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: