четверг, 13 апреля 2017 г.

Ֆուտբոլը տղամարդկանց թե՞ կանանց խաղ է

 Իջևանի աղջիկների ֆուտբոլային նորաստեղծ թիմը 5 խաղից պարտություն է կրել միայն մեկում:
 Մեզանում պատկերացում կա, որ ֆուտբոլ ավելի շատ խաղում են միայն տղաները, սակայն մենք ասում ենք, որ աղջիկներն էլ պակաս չեն խաղում: Արդեն գրանցել ենք 4 հաղթանակ: Մրցել ենք «ՍՕՍ» մանկական գյուղի (2 անգամ), Աչաջուր համայնքի, UWC Դիլիջան միջազգային դպրոցի և Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի թիմերի հետ՝ պարտություն կրելով միայն UWC Դիլիջան միջազգային դպրոցի թիմից:
 Նշեմ որ մրցաշարերը կազմակերպվել և անց էին կացվում GOALS-ի կողմից: (GOALS՝ Girls of Armenia Leadership Soccer): Խաղերը տեղի են ունեցել UWC Դիլիջան միջազգային դպրոցում՝ 3-ը սպորտդահլիճում և 2-ը ֆուտբոլի դաշտում:
 Թիմը ստեղծվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Իջևանի աղջիկների թիմն այժմ ունի նաև հատուկ մարզահագուստ (12 հատ) և բաց դաշտում խաղալու հատուկ մարզակոշիկներ (23 հատ), որի համար թիմի անունից հատուկ շնորհակալություն ենք հայտնում Formation Brands-ին, Սուզան ՄաքԲրայդին, Kansas National Guard-ին, Soccer Sisters-ին, Խաղաղության Երկխոսություն ՀԿ-ին և #Եվրասիա_համագործակցություն_հիմնադրամի_հյուսիսային_մասնաճյուղին:
 Հատուկ շնորհակալություն նաև #Հարութ_Ալիխանյանին և Արմեն Խաչատրյանին մարզչական աշխատանքի համար:
 Մանրամասնեց՝ #Արինա_Պարոնյան, Իջևանի աղջիկների ֆուտբոլի թիմի ստեղծման նախաձեռնող
 Նյութի հեղինակ՝ Նարեկ Դավթյան, #Իջևան_ԻնֆոՏուն

вторник, 4 апреля 2017 г.

Դրամաշնորհ երիտասարդ ձեռներեցներին



  Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն (ՓՄՁԶԱԿ) հիմնադրամի միջոցներով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում, Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամը իրականացնում է «Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում» («Երիտասարդ ձեռներց») ծրագիրը՝ գյուղական համայնքներում երիտասարդների քաղաքացիական և տնտեսական մասկացությանը նպաստելու համար։