Իջևան ինֆոտունը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մարդամեջ-2017»
սոցիալական
նորարարության
(ՍՆ) հավաքի գաղափարների ներկայացման բաց մրցույթ:
Եթե խնդիր եք տեսնում ձեր համայնքում և
ուզում եք որևէ բան ձեռնարկել, եթե մտածել եք թե ինչ արդյունքների կարելի է հասնել նոր տեխնոլոգիաներն ու օնլայն հարթակները ծառայեցնելով
սոցիալական
խնդիրների
լուծմանը՝ ուրեմն Մարդամեջը հենց ձեզ համար է:
Մենք փնտրում ենք նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին: