 |
UWCD աշակերտներն Իջևանի ավագ դպրոցում |
UWC Դիլիջան միջազգային դպրոցի աշակերտներն
ամեն տարի ունենում են ծրագրային շաբաթ, որի շրջանակներում խմբերով մեկնում են
Հայաստանի տարբեր մարզեր և Վրաստան նպատակ ունենալով հենց տեղում ծանոթանալու
իրենց հասակակիցների ու նրանց առօրյայի հետ: Այցի ընթացքում նրանք այցելում են
ինչպես դպրոցներ այնպես էլ համայնքային մի շարք այլ կառույցներ: Իջևան կատարվելիք
այս հերթական այցի ժամանակ ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղը, որպես գործընկեր
կազմակերպություն աջակցեց կազմակերպչական հարցերով:
Պայմանավորվածություններ ձեռք
բերվելուց հետո ԵՀՀ ՀՄ կամավորները UWC Դիլիջան միջազգային դպրոցի սաներին
ուղեկցեցին Իջևանի ավագ դպրոց, Իջևանի «Վերնատուն» պատկերասրահ, Իջևանի պատմաերկրագիտական
թանգարան, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Իջևանի գինու և կոնյակի գործարան, Գանձաքար
գյուղի մանկապարտեզ ու դպրոց ինչպես նաև Լուսաձոր գյուղի դպրոց: