вторник, 28 февраля 2023 г.

SIDA - Բռնության կանխարգելում

Բռնության թեմայով ֆոկուսխմբային քննարկում Իջևան խոշորացված համայնքի որոշում կայացնողների և ոլորտի մասնագետների շրջանում


Փետրվարի 26-ին Իջևան ԻնֆոՏանը տեղի ունեցավ բռնության թեմայով ֆոկուսխմբային քննարկումների շարքի 3-րդ անդիպումը Իջևան խոշորացված համայնքի որոշում կայացնողների և ոլորտի մասնագետների շրջանում։

Հանդիպման գլխավոր նպատակն էր հասկանալ բռնության ընկալումը համայնքի որոշում կայացնողների և ոլորտի մասնագետների շրջանում։
Քննարկման ընթացքում մասնակիցները ակտիվությամբ արտահայտեցին իրենց կարծիքները թեմայի վերաբերյալ։

Ուշադրություն


Սիրելի հետևորդներ, Իջևան ԻնֆոՏունը սկսում է քննարկումների նոր շարք՝ այս անգամ անգլերեն լեզվով։
Առաջին քննարկումը տեղի է ունենալու.

🗓️ մարտի 3-ին,
📍 Իջևան ԻնֆոՏան գրասենյակում,
🕒 Ժամը՝ 15։00-ին։
📌 Թեմա՝ Generation Gap (Սերունդների տարակարծություն)
❗️ Քննարկումներին մասնակցել կարող են անգլերենի առնվազն B1 մակարդակի տիրապետող մարդիկ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության թերթիկը կա՛մ անցնելով ստորև տեղադրված հղումով, կա՛մ օգտագործելով նկարում տեղադրված QR կոդը․

среда, 22 февраля 2023 г.

SIDA - Բռնության կանխարգելում

Բռնության վերաբերյալ ֆոկուսխմբային քննարկում 19-29 տարեկան

երիտասարդների շրջանում

Փետրվարի 8-ին Իջևան ԻնֆոՏանը անցկացվեց բռնության վերաբերյալ ֆոկուսխմբային քննարկում 19-29 տարեկան երիտասարդների շրջանում։

Սա բռնության թեմայով ֆոկուսխմբային քննարկումների շարքի երկրորդ հանդիպումն էր։ Հանդիպման գլխավոր նպատակն էր հասկանալ բռնության ընկալումը համայնքի երիտասարդների շրջանում։

Մասնակիցները մեծ ակտիվությամբ քննարկում էին հնչեցված հարցերը, արտահայտում կարծիքներ։

понедельник, 13 февраля 2023 г.

Իջևան ԻնֆոՏան նոր պրակտիկանտները





Ծանոթացեք Իջևան ԻնֆոՏան պրակտիկանտների՝ Լուիզա Անտոնյանի, Աննա Այդինյանի և Ռայա Պետրոսյանի հետ։

Նրանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Օտար լեզու և գրականություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ են և «Իջևան ԻնֆոՏուն» հասարակական կազմակերպությունում են անցնում իրենց մասնագիտական պրակտիկան։