«Ոտնահետք»
[English Text Bellow]
Իջևան Ինֆոտան կամավորները
«Ոտնահետք» ծրագրի շրջանակներում տեղադրեցին փայտե արկղիկներ Իջևան համայնքի մի շարք առևտրի և սպասարկման կետերում։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության համայնքներին՝ դառանալու ավելի հարմարավետ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց տեղաշարժի համար։ Իջևան համայնքում, բարեբախտաբար, մի շարք բիզնեսի ներկայացուցիչներ պատրաստակամություն հայտնեցին բարձրաձայնել խնդրի մասին՝ դրսևորելով բարձր սոցիալական պատասխանատվություն։